LTG

LIVE TOUR GYUMRI LTG YOUR TRAVEL AGENCY

About
About
About
LTG

ՄԵՐ ՄԱՍԻՆ

"Ով ապրում է՝ շատ է տեսնում, ով ճանապարհորդում է՝ ավելի շատ է տեսնում..... "

LTG

Մենք գյումրեցի արհեստավարժների թիմ ենք, ովքեր իրենց գործն անում են սիրով և պատասխանատվությամբ.
Մենք միշտ ձգտում ենք լինել նորարար, ստեղծագործ մեր աշխատանքում, և մեր ամենամեծ ճանաչումը ձեր գոհունակությունն է, անվտանգությունն ու հարմարավետությունը.

➥ Ավելի քան 10 տարվա փորձին մենք ավելացնում ենք ոգևորություն, իսկ գիտելիքներին և բարձր որակին՝ վառ հույզեր

➥ Մենք գիտենք, թե որքան կարևոր է հանգիստը ձեզ համար։ Ձեր հարմարավետ ճամփորդության համար կհոգա մեր պրոֆեսիոնալ «Live Tour Gyumri» թիմը.

➥ Մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք տարբերվող և բարձրակարգ (անհատական) ծառայություններ.

LTG

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ

/
Մեր շրջագայությունները

Մեր շրջագայությունները

Մենք առաջարկում ենք հագեցած և հավասարակշռված ծրագրեր կամ ուղղություններ՝ որակյալ ծառայություններով և մատչելի գներով.
Image
/
Մեր զբոսավարները

Մեր զբոսավարները

Մեր զբոսավարներն առանձնանում են բարձր պրոֆեսիոնալիզմով և փորձառոււթյամբ, լայնորեն հայտնի են հանրությանը և վարժ տիրապետում են մի քանի լեզուների.
Image
/
Մեր վարորդները

Մեր վարորդները

Մենք առաջարկում ենք ամենահարմարավետ մեքենաները՝ փորձառու, վստահելի, պրոֆեսիոնալ և ՉԾԽՈՂ վարորդներով.
Image

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մեր տեսլականն է զբոսաշրջության ոլորտում նոր չափանիշներ սահմանել և դրանք հասանելի դարձնել բոլորին, ստեղծել բրենդ՝ ապահովելով մշտական որակյալ ծառայություններ զբոսաշրջիկների բացարձակ գոհունակության համար, լինել առաջատար մեր նորարարությունների և լավագույն փորձի միջոցով, դառնալ թիվ մեկ ընտրությունը բոլորի համար: Մեր արժեքներն են ազնվությունը, հուսալիությունը, որակը և թիմային աշխատանքը.

Image

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Live Tour Gyumri-ի առաքելությունն է պահպանել և հանրահռչակել մեր երկրի պատմական, մշակութային և զբոսաշրջային արժեքները՝ մեծացնելով մեր երկրի մասնաբաժինը համաշխարհային զբոսաշրջության մեջ: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ ավելի մոտենան բնության աշխարհին՝ մասնակցելով մեր հետաքրքրաշարժ շրջագայություններին, կարողանան վայելել մաքուր օդն ու հոսող գետի ձայնը, հանգստանան քաղաքի եռուզեռից, շնչեն անտառի բույրը։ Մենք ցանկանում ենք, որ մարդիկ սովորեն տեսնել իրենց շրջապատող աշխարհի գեղեցկությունը, գնահատեն մեր պատմամշակութային ժառանգությունը և պահպանեն այն սերունդների համար.

Image