LTG

Պայմաններ և կանոններ

ՄԵԿՆՈւՄ / ՎԵՐԱԴԱՐՁ
Մեկնումը՝ Գյումրի, Շառլ Ազնավուրի հրապարակ: Մեկնելու հստակ ժամը մեկնումից մեկ օր առաջ ընկերությունը տեղեկացնում է հեռախոսազանգով կամ հաղորդագրությամբ, մեկնելու մոտավոր ժամերն են՝ առավոտյան 6:00-9:00՝ կախված տուրի ուղղությունից և մեկնող խմբերի թվից: Մեքենան ու գիդը մեկնելու վայր մոտենում են Ընկերության նշած ուղիղ ժամին:
Վերադարձը մեկնման նույն վայրում է, վերադարձի ժամերը կախված են առանձին տուրերից:

ՀԱԳՈւՍՏ
Բոթաս /հարմար կոշիկ, սպորտային/ հարմար հագուստ, տաք հագուստ, ուսապարկ, արևային ակնոց, գլխարկ, անձրևանոց:

ՈւՂԵԲԵՌ
Ուղեբեռը պետք է լինի ոչ մեծ չափերի՝ ավտոմեքենայում հարմար տեղավորելու համար:

ՍՆՈւՆԴ
Ճանապարհի համար, ըստ Ձեր ցանկության, կարող եք վերցնել քաղցրավենիք կամ թեթև սնունդ, ջուր:

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
-
Բժշկական ապահովագրությունը, ըստ ցանկության, կարող եք ինքնուրույն կատարել:
-
Տուրի ընթացքում առաջացած ցանկացած առողջական խնդրի դեպքում Ընկերությունը չի հոգում ծախսերը:

ՏՐԱՆՍՊՈՐՏ
Ընկերության տրանսպորտային միջոցներում նախապես չի իրականացվում նստատեղերի բաշխում, գործում է նստատեղերի ռոտացիոն սկզբունքը, այսինքն՝ տեղերը փոխվում են՝ հետևից դիմաց ու հակառակը:

Միայն բացառիկ դեպքերում առողջական վիճակի պատճառով տրամադրվում է հատուկ նստատեղ:

ԶԵՂՉԵՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
Մեր ընկերությունից 5-ից ավել անգամ օգտվելու դեպքում նախատեսված է 10 տոկոս զեղչ:

ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • 1. Հաճախորդի կողմից տուրից հրաժարվելու դեպքում, անկախ հրաժարման պատճառից, ամրագրումը չեղարկման ենթակա չէ, իսկ վճարված գումարը չի վերադարձվում։
  • 2. Տուրի մեկնման ժամից ուշանալու, ինչպես նաև ամրագրված տուրին չներկայանալու կամ չմասնակցելու դեպքում Հաճախորդի վճարած գումարը չի վերադարձվում։
  • 3. Եթե տուրը չեղարկվում է Ընկերության կողմից՝ ֆորս մաժորային հանգամանքների պատճառով, Հաճախորդի վճարած գումարը վերադարձվում է ամբողջությամբ։