LTG

ԱԽԹԱԼԱ

Ճանապարհորդեք մեզ հետ
ԱՍԱ "ԱՅՈ՛" ՆՈՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ !!!

19
Ապրիլ
2026
ԱԽԹԱԼԱ
Խմբային տուր: 6-22 մասն.
Երթուղի: Հաղպատ, Ախթալա, Զարնի-Պարնի, Քոբայր
Գինը: 7500 ֏
6500 ֏

Լայվ Տուրը հրավիրում է ձեզ բացահայտելու Հայաստանի հյուսիսի միջնադարյան հոյակերտ հուշարձանները և վայելելու Լոռու մարզի բնության ու պատմության բացառիկ համադրությունը։

Այս հետաքրքիր ուղևորության ընթացքում կայցելենք Հաղպատի վանական համալիրը՝ հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Այստեղ դուք կծանոթանաք միջնադարյան Հայաստանի գիտական, հոգևոր և մշակութային կարևոր կենտրոններից մեկի պատմությանը։

Ուղևորության ընթացքում կայցելենք նաև Զարնի-Պարնի պատմամշակութային տարածք, որտեղ բնությունն ու պատմությունը ստեղծում են յուրահատուկ և հանգիստ մթնոլորտ։

Մեր ուղևորության գլխավոր կանգառը կլինի Ախթալայի վանական համալիրը, որը հայտնի է իր բացառիկ միջնադարյան որմնանկարներով և հարուստ պատմությամբ։ Այստեղ մեզ սպասում են հետաքրքիր բացահայտումներ և տպավորիչ տեսարաններ դեպի Դեբեդի կիրճ։

Ախթալայից հետո կայցելենք նաև Արամյանցի դղյակ՝ Լոռու ամենահետաքրքիր պատմական շինություններից մեկը, որը կապված է հայ հայտնի բարերար Միքայել Արամյանցի անվան հետ և գտնվում է գեղեցիկ անտառային միջավայրում։

Այս տուրը հիանալի հնարավորություն է մեկ օրում բացահայտելու Լոռու մարզի հայտնի պատմամշակութային վայրերը, վայելելու հյուսիսային Հայաստանի բնության գեղեցկությունը և անցկացնելու հետաքրքիր ու բովանդակալից օր։

Տուրի ընթացում նախատեսվում է նաև քայլարշավ դեպի Քոբայրի վանական համալիր:


Ուղևորության արժեքը

6500 դրամ

Գնի մեջ ներառված է՝
• Տրանսպորտ — Mercedes-Benz Sprinter (մինչև 16 տեղ)
Պրոֆեսիոնալ գիդի ծառայություն

 

Մեկնումը - 08:30 Շառլ Ազնավուրի հրապարակից

վերադարձը - 20:30


Լրացուցիչ տարբերակ

 

Տրանսպորտ՝ Toyota Voxy / Dodge Journey (մինչև 6 տեղ)
Ուղևորության արժեքը՝ 8000 դրամ

 

Տուրի ամրագրման համար զանգահարեք՝
+374-33-177-447, +374-98-177-447