LTG
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ (Կարս, Անի, Ծովակ Հյուսիսո)
Ճանապարհորդեք մեզ հետ
ԱՍԱ "ԱՅՈ՛" ՆՈՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ !!!
Լայվ տուրը սիրով հրավիրում է բացահայտելու մեր պատմական հայրենիքը, հիանալու Հայաստանի 10-րդ և 11-րդ մայրաքաղաքների աննման շքեղությամբ: Ուղևորության առաջին կանգառը կլինի Հյուսիսային Ծովակը, որտեղից կշարժվենք հայոց հինավուրց մայրաքաղաք՝ Անի: Այստեղ շրջագայությունը կսկսվի քաղաքի Սմբատաշեն պարիսպներից, որից հետո կայցելենք Ս.Փրկիչ եկեղեցի, Անիի բաղնիքներ, Տիգրան Հոնենցի եկեղեցի, Մայր Տաճար, Մանուչեի մզկիթ, Աբուղամրենց Գրիգոր Լուսավորիչ, Ս.Առաքելոց և Գագկաշեն եկեղեցիներ: Ընդհանուր պտույտն Անիում կկազմի մոտ 3 ժամ: Անիից կուղևորվենք Կարս, որտեղ կտեսնենք Վարդանի կամուրջը, Ս.Առաքելոց եկեղեցին, կբարձրանանք Կարսի բերդը:
Ուղևորության արժեքը՝ 25000 դրամ, որն իր մեջ ներառնում է՝
- Տրանսպորտ՝ Toyota Voxy կամ Toyota Alphard /6 տեղ/
- պրոֆեսիոնալ թուրքագետ-պատմաբան գիդի ծառայություն
- ճաշը Կարսում՝ ընտրովի ճաշացանկով
- Անիի մուտքի տոմսը
Ուղևորության արժեքի մեջ չի մտնում Թուրքիայի վիզան /ՀՀ քաղաքացիների համար՝ 15.000 դրամ/:
Մեկնումը՝ 06:00, վերադարձը՝ մոտ 23:30: