LTG
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ (եռօրյա ուղևորություն)
Ճանապարհորդեք մեզ հետ
ԱՍԱ "ԱՅՈ՛" ՆՈՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ !!!
Լայվ Տուրը հրավիրում է մասնակցելու հագեցած 3-օրյա պատմամշակութային շրջագայությանը դեպի պատմական Արևմտյան Հայաստան: Այս ուղևորության ընթացքում դուք հնարավորություն կունենաք բացահայտելու հայկական քաղաքակրթության կարևորագույն կենտրոնները, վայելելու Վանա լճի գեղեցկությունը և այցելելու բազմաթիվ պատմական քաղաքներ ու տեսարժան վայրեր։
Այս բացառիկ տուրը համատեղում է պատմություն, մշակույթ, բնություն և հայկական ժառանգության բացահայտում՝ փորձառու պատմաբանների և թուրքագետների ուղեկցությամբ։
Ծրագրում
Անի
Այցելություն դեպի Անիի ավերակներ՝ միջնադարյան Հայաստանի երբեմնի փառավոր մայրաքաղաք, որը հայտնի է որպես «1001 եկեղեցիների քաղաք»։
Վանա լիճ
Հնարավորություն կունենաք լողալ Վանա լճում, ինչպես նաև համտեսել հայտնի Վանա տառեխը, որը տարածաշրջանի ամենահայտնի ավանդական ուտեստներից է։
Աղթամար կղզի
Նավարկություն դեպի Աղթամար կղզի, որտեղ գտնվում է հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Սուրբ Խաչ եկեղեցին։
Կարսի բերդ
Այցելություն դեպի Կարսի բերդ, որտեղից բացվում է քաղաքի և շրջակա լեռների տպավորիչ համայնապատկերը։
Մշո դաշտ և Բասեն*
Ուղևորության ընթացքում կտեսնենք նաև պատմական Մշո դաշտը և Բասենի տարածքը։
Մասիսի լանջերով ճանապարհ
Մենք կանցնենք Մասիս լեռան լանջերով դեպի նրա «մյուս կողմը», որտեղից բացվում են բացառիկ տեսարաններ դեպի տարածաշրջանը։
Բերկրիի ջրվեժ
Այցելություն դեպի հայտնի Բերկրիի ջրվեժ, որը համարվում է տարածաշրջանի ամենագեղեցիկ բնական տեսարժան վայրերից մեկը։
Պատմական քաղաքներ
Ուղևորության ընթացքում կայցելենք նաև Վան, Կարս, Իգդիր և Բայազեդ քաղաքները, ինչպես նաև Սարիղամիշ։
Ուղևորության առավելությունները
• ուղևորության ուղեկցություն հայտնի հայ թուրքագետների և պատմաբանների կողմից
• պրոֆեսիոնալ և գիտական մակարդակով ներկայացումներ
• բարձր հարմարավետությամբ տրանսպորտ և որակյալ սպասարկում
• հոգատար վերաբերմունք և ապահով ճանապարհորդություն
• անմոռանալի տպավորություններ և եզակի փորձառություն
Մենք գիտակցում ենք այս ուղևորության կարևորությունը և կազմակերպում ենք այն բարձր մակարդակով՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ շրջագայություն։
Մեկնելու օրերը
Ամեն ուրբաթ
Մեկնում՝ 07:00
Գյումրի — Շառլ Ազնավուրի հրապարակ
Ուղևորության արժեքը
99,000 դրամ
Գինը ներառում է
• 3★ և 4★ բարձրակարգ հյուրանոցներ
-
Բայազեդ — Atlıhan Hotel
-
Մուշ — Diyar Paris Hotel*
(երկտեղանի համարներ)
• Բարձրակարգ տրանսպորտ
Mercedes Sprinter / Volkswagen Crafter (մինչև 18 տեղ)
• Օրական 2 անգամյա որակյալ սնունդ
(ընտրովի ճաշացանկ)
• Պրոֆեսիոնալ գիդի ծառայություն
(հայտնի հայ թուրքագետներ, յուրաքանչյուր խումբ՝ իր առանձին գիդով)
• Բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
• Նավարկություն Վանա լճում դեպի Աղթամար կղզի
Գինը չի ներառում
ՀՀ քաղաքացիների համար Թուրքիայի մուտքի վիզան՝ 17,000 դրամ։
Վիզայի ձևակերպումը կազմակերպում է մեր ընկերությունը, սակայն այն ներառված չէ տուրի արժեքի մեջ։
* Դեպի Մուշ և Բասեն ուղևորությունը հնարավոր է խմբի համաձայնության դեպքում։










