LTG

ԴՍԵՂ

Ճանապարհորդեք մեզ հետ
ԱՍԱ "ԱՅՈ՛" ՆՈՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ !!!

14
Հունիս
2026
ԴՍԵՂ
Խմբային տուր: 6-22 մասն.
Երթուղի: Սանահին, Մենձ էր, Հ․ Թումանյանի թանգարան, Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր, Ծովեր լիճ
Գինը: 7000 ֏
6500 ֏

Լայվ Տուրը սիրով հրավիրում է ձեզ բացահայտելու Հովհաննես Թումանյանի գովերգած հեքիաթային Լոռվա աշխարհը։ Այս հետաքրքիր ուղևորության ընթացքում դուք կծանոթանաք Լոռու մարզի գեղեցիկ բնությանը, պատմամշակութային արժեքներին և այն վայրերին, որոնք կապված են մեծ հայ բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության հետ։

Ուղևորության ընթացքում կայցելենք Սանահինի վանական համալիր, որը հայկական միջնադարյան ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Այնուհետև կայցելենք Մենձ Էր քարայր, որը Լոռու մարզի հետաքրքիր բնական տեսարժան վայրերից է։

Հաջորդ կանգառը կլինի Դսեղ գյուղը, որտեղ կայցելենք ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, կծանոթանանք նրա կյանքի և ստեղծագործական ճանապարհի կարևոր դրվագներին։

Այցելությունը կշարունակվի դեպի Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր եկեղեցի, որը գտնվում է անտառապատ լեռների միջավայրում և առանձնանում է իր հանգիստ ու խորհրդավոր մթնոլորտով։

Մեր ուղևորությունը կավարտենք Ծովեր լճում, որտեղ հնարավորություն կունենանք վայելելու Լոռու բնության խաղաղությունն ու գեղեցիկ տեսարանները։


Ուղևորության արժեքը

6500 դրամ

Գնի մեջ ներառված է՝
• Տրանսպորտ — Mercedes Sprinter (մինչև 16 տեղ)
Պրոֆեսիոնալ գիդի ծառայություն


Մեկնում

Գյումրի — Շառլ Ազնավուրի հրապարակ
 Մեկնում՝ 08:30
Վերադարձ՝ 20:00


Լրացուցիչ տարբերակ

Տրանսպորտ — Toyota Voxy / Dodge Journey (մինչև 6 տեղ)
Ուղևորության արժեքը՝ 8000 դրամ


Գրանցվելու և մանրամասների համար զանգահարեք

 

033-177-447
098-177-447