LTG

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՏԱՎՈՒՇ

Ճանապարհորդեք մեզ հետ
ԱՍԱ "ԱՅՈ՛" ՆՈՐ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ !!!

02
Մայիս
2026
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՏԱՎՈՒՇ
Խմբային տուր: 6-22 մասն.
Երթուղի: Սրվեղ (քայլարշավ), Մակարավանք, Մորո Ձորո /Ծռվիզ/, Քարի լիճ
Գինը: 8500 ֏
7000 ֏

Լայվ Տուրը սիրով հրավիրում է ձեզ բացահայտելու խորհրդավոր և գեղատեսիլ Տավուշը, որտեղ բնությունը, պատմությունը և միջնադարյան ճարտարապետությունը ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ։

Մեր ուղևորությունը կսկսվի դեպի Այգեհովիտ գյուղ, որի շրջակայքում՝ խիտ անտառների և լեռնային բնության մեջ, գտնվում է միջնադարյան Սրվեղի վանքը։ Վանք կհասնենք տպավորիչ քայլարշավով կամ ջիփինգով, որի ընթացքում հնարավորություն կունենանք վայելելու Տավուշի անտառների գեղեցիկ տեսարանները։

Ուղևորության հաջորդ կանգառը կլինի Մակարավանքի վանական համալիրը՝ հայկական միջնադարյան ճարտարապետության ուշագրավ օրինակներից մեկը, որը հայտնի է իր հարուստ զարդաքանդակներով և պատմական միջավայրով։

Այնուհետև կայցելենք Մորո Ձորոյի (Ծռվիզ) եկեղեցին, որը Տավուշի ամենահետաքրքիր ու քիչ հայտնի պատմական հուշարձաններից է։

Մեր ուղևորության վերջին կանգառը կլինի Քարի լիճը, որտեղ կունենանք մոտ մեկ ժամ ազատ ժամանակ՝ հանգստանալու, բնության գեղեցկությունը վայելելու և լուսանկարելու համար։ Այնուհետև կվերադառնանք Գյումրի՝ լի նոր տպավորություններով։


Ուղևորության արժեքը

7000 դրամ

Գնի մեջ ներառված է՝
• Տրանսպորտ — VW Crafter (մինչև 16 տեղ)
Պրոֆեսիոնալ գիդի ծառայություն


Մեկնում

Գյումրի — Անկախության հրապարակ (Չուլոչնի)
Մեկնում՝ 08:30
Վերադարձ՝ 20:00


Լրացուցիչ տարբերակ

Տրանսպորտ — Toyota Voxy / Dodge Journey (մինչև 6 տեղ)
Ուղևորության արժեքը՝ 9000 դրամ


Գրանցվելու և մանրամասների համար զանգահարեք

 

033-177-447
098-177-447